Երեք տարվա դատական քաշքշուկից հետո՝ արդարացմա...

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը գրել է.

«Այսօր երեք տարվա դատական քաշքշուկից հետո՝ արդարացման վերդիկտ կայացվեց հորս՝ Արամ Հարությունյանի նկատմամբ:

Հիշեցնեմ, որ նա մեղադրվում էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի արժանապատվությանը հրապարակային եղանակով ծանր վիրավորանք հասցնելու համար:

Հ.Գ. Հորդորս դատախազությանը՝ վերջ տվե՛ք Վիշինսկու ոճով քրեաիրավական աճպարարությանը»: