Երեկվա տեղի ունեցած մաստեր կլասսը Մոսկվայում...

Թող այս միջադեպը խթան լինի մեր ժողովրդի համար որ հասկանան երբ ամուր համախմբվածություն հային վայել արժանապատվությամբ պատասխանում են թշնամուն թշնամին լռում է։

Ես երբ խոսում եմ այն մասին, որ կան հարցեր որոնք վեր են կուսակցական ու քաղաքական հայացքներից հենց այս մասին նկատի ունեմ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան-Արցախ» միության նախագահ Լիաննա Մանուկյանը:

«Ցավոք թշնամին վերջին տարիներին սովոր է հիմնականում տեսնել վիզը ծուռ քաղաքական գործիչների, ովքեր լուռ համաձայնվում են ցանկացած մտքի հետ, բայց արի ու տես, որ երեկվա տեղի ունեցած մաստեր կլասսը Մոսկվայում՝ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի եւ ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մասնակցությամբ երկար կմնա Ադրբեջանի պատվիրակների հիշողության մեջ։

Հ.Գ Մինչև 2020 թվականը Ադրբեջանի ներկայացուցիչնեյից ո՞վ էր նման ձեւ փռված ու ինքնավստահ իրեն պահում։

Սա շատ Չհայերի վարքագծի ու այդպես էլ խելք չհավաքելու արդյունքն էր։

Իսկ մեր պատվիրակներին հալալ լինի»,- գրել է նա: