Երեկվա ՔՊ նիստին ներկա չեմ եղել, բայց նպատակը...

ՔՊ-ում երեկվա նիստին ներկա չեմ եղել, առավոտյան եմ վերադարձել գործուղումից, բայց այս պրակտիկան՝ կուսակցության շրջանակներում ունենալ բաց քննադատություն, բաց խոսակցություններ, ինքնաքննադատություն, կարծում եմ՝ չափազանց կարեւոր է: Քննադատությունն էլ առողջ գործընթացների մի  բաղադրիչ է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ինքս ինձ էլ միշտ քննադատում եմ թե մեր աշխատանքային քննարկումներում, թե մեր նախարարությունում: Դա առողջ մթնոլորտ է»,-ասաց նա: