Երբ աշխատող կինն այսուհետ գնա երեխայի խնամքի արձակուրդ, նա կշարունակի վճարումներ կատարել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակում։ Դրա մասին նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ըստ նրա՝ օրենքով 2028 թվականից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում առանձին խմբով կներառվի մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներից մեկը։
«Մինչ այդ նրանք համակարգում ընդգրկված կլինեն որպես աշխատողներ»,- նշել է նա։



