Երեխաների անունից շնորհավորում ենք մետալուրգի...

Հանքագործների քաղաքում ամեն տարի մետալուրգի օրը նշվում է մեծ շուքով: Այս անգամ տոնակատարությունները մեկնարկեցին ԶՊՄԿ-ի հիմնանորոգված մարզադաշտի բացման արարողությամբ:

Հնչեցին շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր` ևս մեկ անգամ կարևորելով ոլորտի մասնագետների դերը հանքարդյունաբերության զարգացման գործում: Ավանդույթի համաձայն` մասնագիտական տոնի առթիվ ձեռնարկության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին:

Մետալուրգի օրվան բարձր տրամադրություն հաղորդեցին Երվանդ Երզնկյանի նվագախմբի ելույթները, իսկ տոնի ավարտն ազդարարվեց սիրված երգչուհի Տաթև Ասատրյանի մենահամերգով: