Երեխա ժամանակից արել եմ այնպես, ինչպես ճիշտ ե...

Երեխա ժամանակից արել եմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտել՝ մինիմալ վնաս հասցնելով իր շրջապատին, թիմին, հիմա էլ՝  պետությանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Դիտարկմանը, որ եթե հիմա ինքը մանդատը դնի, չի ստացվի՞, որ վախեցավ, Աղազարյանն ասաց. «Շնորհակալություն հարցի համար, շատ կարևոր հարց էր, բայց ես չեմ պատասխանի»:

Նա ընդգծեց, որ մանդատը դնել-չդնելու իր որոշման վրա ամենաշատը ազդելու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Ճշտող հարցին՝ դուք ավելի շատ Ալեն Սիմոնյանի խոսակցությունից եք որոշում կայացնելու, քան Նիկոլ Փաշինյանի՞, Աղազարյանն արձագանքեց. «Չէ, ընկերոջս, որ գալու է։ Այսօր երեկոյան կասի՝ երբ է գալու: Կարող է մի ամիս հետո գա, կարող է մի տարի հետո գա»: