Երեկ ձերբակալված անձանց դեռ չենք այցելել. ՄԻՊ

Մեր  գործառույթներից է  ստանալ բողոք և դրա շրջանակներում քննարկմում իրականացնել։ Երեկ ձերբակալությունների դեպքում, կարծես թե, բողոք չենք ունեցել։

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանն՝ անդրադառնալով էկոնոմիկայի փոխնախարարի և Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ձերբակալություններին։

«Կալանքը բավականին մեծ քանակությամբ է կիրառվում, ինչը հարցերի տեղիք է տալիս»,- նշեց նա։