Հայաստանում ընդդիմությունը ազգային դիմադրության կոչ է անում։ Այս մասին գրում է DW գերմանական պարբերականը։
Երևանում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում, որը հրավիրվել էր Արցախում պատերազմի ավարտի 1-ամյակի կապակցությամբ, ընդդիմադիրները պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։
Հուլիսյան խորհրդարանական ընտրություններից հետո այս հանրահավաքը առաջին մեծ հանրահավաքն էր կազմակերպված «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի կողմից, որը գլխավորում է հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտա Քոչարյանը։
Տարբեր տվյալներով Երևանի Ազատության հրապարակ էր եկել տասը-տասներկու հազար մարդ։
Չնայած այն հանգամանքին, որ ղարաբաղյան պատերազմում կրած ծանր պարտությունից հետո, Փաշինյանի թիմը հաղթեց ԱԺ ընտրություններում, սակայն ներքաղաքական ճգնաժամը չլուծվեց։