Էրեբունի համայնքի Ջրաշեն թաղամասում գտնվող 107 դպրոցի տարածքում տեղակայված 10/32 ընտրատեղամասը փակել են, այնտեղ այժմ կարմիր բերետավորներն են:
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Շաքե Իսայանը: ԲՀԿ-ի շտաբում ահազանգ են ստացել, որ այդ տեղամասում ծեծկռտուք է եղել, ինչի արդյունքում կարմիր բերետավորներ են հրավիրվել, տեղամասը փակվել է: ԲՀԿ-ական պատգամավորներն այժմ ուղեւորվում են այդ տեղամաս՝ տեղում պարզելու կատարվածը:



