![Էրդողանը ծրագրում է Ռուսաստանում հանդիպել Պու...](/imgs/posts/medium/2023/08/544be2b.jpeg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է Ռուսաստանում հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, գրում է թուրքական Yeni Safak լրատվամիջոցը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Նախագահական աղբյուրների համաձայն՝ Էրդողանի այցը կլինի «ամենակարևոր քայլը հացահատիկային միջանցքի համաձայնագրի շարունակման համար» և «որոշիչ նշանակություն» կունանենա համաձայնության հասնելու առումով։
Նշվում է նաեւ, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի նաեւ Ուկրաինա եւ Ռուսաստան։