
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ողջունում է Իսրայելի և Իրանի միջև հրադադարը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Ըստ Թուրքիայի ղեկավարի՝ փաստացի իրավիճակը պետք է հնարավորինս շուտ վերածվի մշտական կայունության։ Նա ընդգծել է, որ Գազայում մարդասիրական ճգնաժամը շարունակում է խորանալ, և անհրաժեշտ է գոտում հնարավորինս շուտ հասնել մշտական հրադադարի։
Նրանք քննարկել են Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։
Էրդողանը վստահություն է հայտնել, որ Թուրքիան և Ֆրանսիան կշարունակեն աշխատել երկկողմ հարաբերությունների հետագա բարելավման ուղղությամբ։
Նա ընդգծել է Եվրոպական Միության անդամ չհանդիսացող դաշնակիցներին նոր եվրոպական անվտանգության և պաշտպանության ճարտարապետության մեջ ներառելու կարևորությունը։ Էրդողնի կարծիքով՝ Թուրքիա-ԵՄ հարաբերություններն օգտակար կլինի դիտարկել երկարաժամկետ և ռազմավարական տեսանկյունից։
Նա հավելել է, որ Սիրիան փորձում է չմիջամտել տարածաշրջանային հակամարտություններին, և անհրաժեշտ է՝ Իսրայելը հասկանա, որ սեփական անվտանգությունն ապահովելու ուղին պայմանավորված է հարևանների կայունությամբ։