2023թ. հունիսի 18-ին Թուրքիայում անցկացվելու են նախագահական ընտրություններ։ Սկսյալ 2018 թվականից Թուրքիան խորհրդարանական կառավարման ձևից անցում է կատարել նախագահական կառավարման ձև։ Թուրքիայում իշխող «Ժողովրդական» դաշինքը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում կառաջադրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը։ Հայտնի է դարձել նախագահական ընտրապայքարում Էրդողանի մեկ այլ մրցակցի մասին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հայտնում է Cumhuriyet-ը։
Իսկ ավելի վաղ էլ գրել էր, որ եթե թուրք ազգայնականներին դիմող որևէ թեկնածու ի հայտ չկա, ապա ինքը կլինի այդ թեկնածուն։ Իսկ 6 կուսակցությունների դաշինքով հանդես եկող ընդդիմությունը Թուրքիայում դեռևս չի հնչեցրել իր միասնական թեկնածուի անունը, թեև որպես հավանական թեկնածու խոսվում է «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի մասին։ Սինան Օղանը նշել է, որ եթե ընդդիմության ճամբարից Քեմալ Քըլըչդարօղլուն առաջադրվի որպես թեկնածու, ապա ինքն էլ իր թեկնածությունը կդնի։ «Ես թուրք ազգայնականներին չեմ թողնի առանց թեկնածուի»,- ընդգծել է Սինան Օղանը։



