Էրդողանը մեկնում է Ստեփանակերտ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 4-ին կայցելի Ադրբեջան։ Ինչպես հաղորդում է թուրքական TRT Haber-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

Էրդողանը մասնակցելու է Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Ստեփանակերտում։

Գագաթնաժողովին մասնակցելու են նաև Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Աֆղանստանի, Պակիստանի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Ուզբեկստանի ղեկավարները։

Ֆահրեթթին Ալթունը հայտնել է, որ Էրդողանը հանդիպումներ է ունենալու մասնակից երկիրների ղեկավարների հետ։