Էրդողանը մեկնում է Նախիջևան՝ քննարկելու «Զանգ...

Թուրքական «Dunya» լրատվամիջոցը որոշ մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կայանալիք այցի օրակարգի վերաբերյալ, գրում է Ermenihaber.am-ը։

Մասնավորապես նշվում է, որ այցի ընթացքում Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները քննարկելու են թուրք-ադրբեջանական հարաբերությունները, այդ թվում և ռազմական, տնտեսական ոլորտներում: Օրակարգում է լինելու նաև «Ադրբեջանի հակաահաբեկչական գործողությունը» և «անջատողական» հայկական ուժերի զինաթափման գործընթացը»:

Ըստ աղբյուրի` ակնկալվում է, որ երկու ղեկավարները միջազգային հանրությանը նոր ուղերձներ կհղեն «Զանգեզուրի միջանցքի» բացման համար, որը կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապը։

Դիտարկում է արվում, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» իրականանություն դառնա, ապա Թուրքիայից կիրականացվեն ուղիղ ցամաքային փոխադրումներ դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ, ինչպես նաև Ադրբեջան, ինչը կհանգեցնի թյուրքական աշխարհում առևտրային, լոգիստիկ և քաղաքական կապերի  էլ ավելի ամրապնդմանը։

Մեկօրյա այցի ընթացքում Էրդողանն Ալիևի հետ կմասնակցի Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողությանը: Թուրքիայի ղեկավարը կմասնակցի նաև Նախիջևանում արդիականացված ռազմական համալիրի բացման արարողությանը։ 

Աղբյուր՝ Ermenihaber.am