Էրդողանը խոսել է Հայաստանով անցնող միջանցքի մ...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղերձ է հղել Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի կապակցությամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Նա ասել է, որ դրա բացումը կմեծացնի արտադրությունն ու արտահանումը Արևելյան և Հարավարևելյան Անատոլիայի տարածաշրջաններում, կբարելավի տրանսպորտային ենթակառուցվածքները և կընդլայնի Միջերկրական ծովի զբոսաշրջային ներուժը։

«Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային ցանցի ընդլայնումը չափազանց դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային առևտրի վրա։ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղային գիծը մեծ նշանակություն ունի ինչպես մեր երկրի, այնպես էլ մեր տարածաշրջանի համար», - հավելել է Էրդողանը։