Էրդողանը Իրանում Պուտինի հետ կքննարկի «հացահա...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ծրագրում է Իրանում կայանալիք հանդիպման ժամանակ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ստամբուլում «հացահատիկի հարցով» Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպման արդյունքները։

Այս մասին, ինչպես  հայտնում է թուրքական TRT Haber-ը:

«Նախագահները կքննարկեն Ստամբուլում կայացած հանդիպման արդյունքները, ընդունված որոշումները: Ակնկալվում է, որ այս շաբաթ  Թուրքիայի, ՌԴ-ի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները  կրկին կհանդիպեն Ստամբուլում՝ քննարկելու վերջնական փաստաթուղթը», - հայտնում է TRT Haber-ը։

Ստամբուլում բանակցություններ են ընթացել Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների եւ ՄԱԿ-ի պատվիրակության միջեւ «հացահատիկի հարցի» կարգավորման շուրջ։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպումից հետո ասել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ստամբուլում համակարգող կենտրոն ստեղծելու վերաբերյալ։