Էրդողանը հայտարարել է, որ կառավարության օրակա...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կառավարության օրակարգում չկա նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, քվեարկությունը տեղի կունենա Սահմանադրության համաձայն՝ 2028 թվականին։ Այս մասին փոխանցել է ՏԱՍՍ-ը:

Այս կերպ նա արձագանքեց ընդդիմադիր Հանրապետական ​​ժողովրդական կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելի կոչերին՝ վաղաժամկետ քվեարկություն անցկացնելու վերաբերյալ։

«Ես Օզելին կրկին հիշեցնում եմ։ Քանի որ Սահմանադրությունը և ընտրական օրենսդրությունը չեն փոխվել, նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, իսկ ՏԻՄ ընտրությունները՝ 2029 թվականին։

Պարոն Օզել, դուք կարող եք ունենալ ձեր սեփական տեսլականը և կարող եք մատը դնել օրացույցի ցանկացած կիրակիի վրա և ասել, որ այդ ժամանակ պետք է ընտրություններ անցկացվեն։

Սակայն իշխանությունները և ժողովուրդը նման օրակարգ չունեն»,-ասել է Էրդողանը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։