Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պաշտպանում է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը, որը ձեռք է բերվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև և հույս ունի, որ համաձայնագիրն օգուտ կբերի տարածաշրջանին։
«Մենք ողջունում ենք ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը։ Մենք հուսով ենք, որ այն օգուտ կտան մեր տարածաշրջանին և ողջ մարդկությանը, հատկապես մեր պաղեստինցի եղբայրներին, ինչպես նաև ճանապարհ կբացեն դեպի մշտական խաղաղություն և կայունություն»,- գրել է նա X-ում։
Թուրքիան, ինչպես նշել է Էրդողանը, «երբեք ոչ մի վայրկյան չի լքել իր պաղեստինցի եղբայրներին ճնշումների և կեղեքիչների դեմ նրանց պայքարում»։ «Մենք կշարունակենք նույն կերպ աջակցել Գազայի ժողովրդին՝ մոբիլիզացնելով մեր բոլոր հնարավորություններն ու միջոցները՝ բուժելու նրանց վերքերը և օգնելու նրանց ոտքի կանգնել», - հավելել է Թուրքիայի ղեկավարը։