
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ թուրքական իշխանությունները պատրաստ են մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների կազմակերպմանը։
«Թուրքիայի դիրքորոշումն այս պատերազմի վերաբերյալ շատ պարզ է եղել առաջին իսկ օրվանից: Մենք չենք ցանկանում ավելի շատ արյունահեղություն և ցանկանում ենք, որ երկու հարևաններն էլ պատերազմն ավարտեն արդար խաղաղությամբ»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
«Եթե վերջին իրադարձությունները թույլ տան Ռուսաստանին և Ուկրաինային վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, մենք պատրաստ ենք ցանկացած ներդրում ունենալ արդար և կայուն խաղաղության հաստատման գործում, ներառյալ բանակցությունների կազմակերպումը», - հավելել է Էրդողանը։