Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երկուշաբթի կառավարության նիստից հետո դիմելով ժողովրդին հայտարարել է, որ անհրաժեշտ է նախապատրաստվել երկրաշարժերին, հայտնում է Aadolu գործակալությունը։
«Մենք այլ ելք չունենք, քան մեր քաղաքները, հատկապես Ստամբուլը, անհապաղ սեյսմակայուն դարձնել: Այսօր ես կցանկանայի կրկնել, որ տեղական ադմինիստրատորները այժմ պետք է այս հարցին տան այն կարևորությունը, որն արժանի է և քաղաքային վերափոխման նախագծերի միջոցով իրենց կառավարած քաղաքները նախապատրաստեն երկրաշարժերի համար»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: