Թուրքիայում կառուցվող «Աքքույու» ԱԷԿ-ում միջուկային վառելիքի բեռնումը կիրականացվի ապրիլի 27-ին:
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՝ մարտի 29-ին Անկարայում դիմելով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներին:
Էրդողանը հայտարարել է, որ ապրիլին Թուրքիայում կհայտարարվեն պաշտպանական արդյունաբերության ոլորտում բազմաթիվ խոշոր նախագծերի մասին:
«Աքքույու» ԱԷԿ-ում միջուկային վառելիքի բեռնումը կիրականացվի ապրիլի 27-ին: Այսպիսով, այդ օբյեկտը պաշտոնապես կընդգրկվի միջուկային ցուցակում։ Ապրիլին Թուրքիայում շահագործման կհանձնվի նաև ռազմածովային ուժերի դրոշակակիրը ՝ Anadolu դեսանտային նավը։ Եվ սա պաշտպանական հաջողված նախագծերի միայն կարճ ցանկն է», - ասել է Էրդողանը: