Թուրքիան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Անթալիայում դիվանագիտական ֆորումի բացման արարողության ժամանակ իր ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանը հավելել է, որ իր երկիրը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը թյուրքական աշխարհի հզորացման համար։
Նշենք, որ այժմ Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջներին ավելացել են նաեւ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջները։