
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հաագայում ՆԱՏՕ գագաթաժողովի շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ խոսել է «օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջան» իր այցի մասին, հաղորդել է Anadolu-ն։
Պատասխանելով Ռուսաստանի խաղաղապահ զորքերի Արցախից դուրսբերման վերաբերյալ հարցին՝ Էրդողանը նշել է, որ ռուս զինվորականները լքել են «այս երկրի տարածքը»։ Նա ավելացրել է, որ Ադրբեջանի իշխանություններն «ակտիվ ջանքեր են գործադրում այս տարածաշրջանը վերականգնելու համար՝ զգալի միջոցներ ներդնելով ենթակառուցվածքի զարգացման գործում»։
Ինչն է կանխատեսելի՝ այն, որ Թուրքիայի նախագահը չի հիշատակել ոչ ավելի քան 120 հազար հայերի արտաքսումն իրենց հայրենիքից, ոչ հայկական պատմամշակութային հուշարձանների զանգվածային ոչնչացումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։