Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ Շարաան այսօրվա հանդիպմանը կքննարկեն համատեղ պաշտպանության համաձայնագիրը, որը կարող է ներառել Սիրիայում թուրքական ռազմաբազաների ստեղծումը: Այս մասին երեքշաբթի հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Դամասկոսի և Անկարայի աղբյուրները։
Սպասվում է, որ Ահմեդ ալ Շարաան կայցելի Անկարա այսօր՝ փետրվարի 4-ին։ Ինչպես գրում է թուրքական կառավարական Trkiye թերթը, 2011 թվականից ի վեր Սիրիայի ղեկավարի առաջին այցի ընթացքում նախագահները կստորագրեն «բազմաթիվ» համաձայնագրեր և կքննարկեն «խնդիրների լայն շրջանակ՝ շեշտը դնելով ահաբեկչության դեմ պայքարի վրա»։
Ավելի վաղ թուրքական հրատարակությունը, վկայակոչելով արաբական աղբյուրներ, հայտնել էր Սիրիայում երկու ռազմակայան կառուցելու և այնտեղ F-16 կործանիչներ տեղակայելու թուրքական ղեկավարության ծրագրերի մասին։



