Էրդողանը դեպի Բալկաններ շրջագայության շրջանակ...

Թուրքիայի ղեկավարին Բելգրադում դիմավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահը սերբ գործընկերոջ հետ հանդիպելու է դեմ առ դեմ ձևաչափով, ապա բանակցությունները կշարունակվեն երկկողմ պատվիրակությունների մասնակցությամբ։

Հանդիպումից հետո Էրդողանը մասնակցելու է Թուրքիա-Սերբիա գործարար համաժողովին:

Սերբիա կատարած այցի ավարտից հետո Էրդողանը մեկնելու է Խորվաթիա։

Թուրքիայի նախագահին ուղեկցում են կինը՝ Էմինե Էրդողանըարտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուններքին գործերի նախարար Սուլեյման Սոյլունմշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյըազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարըարդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքըգյուղատնտեսության և անտառային տնտեսության և այլ պաշտոնատար անձինք։