Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն է հայտարա...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 7-ին  3 ամսով արտակարգ դրություն է հայտարարել երկրի 10 նահանգներում, որոնք տուժել են ավերիչ երկրաշարժերից:

Հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահը նշել է, որ վերջին տվյալներով՝ Թուրքիայում ցնցումների զոհ է դարձել 3549 մարդ, վիրավորվել՝ 22168-ը, փլատակների տակից դուրս է բերվել ավելի քան 8000 մարդ:

«Մենք կանգնած ենք ամենամեծ աղետներից մեկի առաջ ոչ միայն Թուրքիայի, այլև տարածաշրջանի և ամբողջ աշխարհի պատմության մեջ։ Աղետի գոտում աշխատանքի համար մոբիլիզացվել է  պետական ​​բոլոր կառույցների, անձնակազմի և տեխնիկայի ներուժը։ Առաջին փուլում 100 միլիարդ լիրա է հատկացվել աղետի գոտու բնակիչներին շտապ օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է նա։