Էրդողանն ասել է, որ թույլ չի տա, որ Արևմուտքը...

«Եթե ոչ վերջին երկու տարիների մեր ջանքերը, ապա «արևմտյան ակումբը» Թուրքիային կներքաշեր Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ։ Քանի դեռ մենք այստեղ ենք, մենք դա թույլ չենք տա»,- ասել է Էրդողանը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավելել է, որ երկիրը դեռևս պատրաստվում է միջնորդ հանդիսանալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ «Ես միանշանակ հույս ունեմ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իրավիճակը կավարտվի լուրջ և վճռական միջնորդությամբ»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Էրդողանի հիմնական մրցակիցը կլինի թուրքական ընդդիմության միասնական թեկնածու, Ժողովրդահանրապետական ​​կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն։