Էրդողանն անդրադարձել է PKK-ի ինքնալուծարմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ին հանդիպում է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ, որի ժամանակ անդրադարձել է նաև Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ինքնալուծարմանը: 

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:  

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում ավարտվել է ահաբեկչության, զենքի, բռնության ու հանցագործության դարաշրջանը։ 

Նա հավելել է, որ այն բանից հետո, երբ PKK-ն հայտարարեց ինքնալուծարման և զենքերը վայր դնելու մասին, երկիրը մտավ ահաբեկչությունն արմատախիլ անելու և երկրում կայուն խաղաղության և անվտանգության հասնելու ջանքերի նոր փուլ։ 

«Չափազանց կարևոր է, որ ահաբեկչական կազմակերպության սիրիական և եվրոպական բջիջները ճանաչեն այս իրողությունը և միանան ցրման և զենքերը վայր դնելու գործընթացին», - ասել է Էրդողանը: 

Ըստ Էրդողանը՝  PKK-ի լուծարման գործընթացի առանցքային կետը խոստումների կատարումն է։

Էրդողանն ընդգծել է, որ  Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) ուշադիր հետևելու է դրանց իրականացմանը։