Էրդողանի փախուստի մասին դեռ չհաստատված լուրեր...

Թուրքիայում զանգվածային հանրահավաքները Թուրքիայի գրեթե բոլոր հիմնական քաղաքներում չեն դադարել ողջ գիշեր, եւ կշարունակվեն այսօր:

Իսկ ուշ գիշերային ժամերին սկսեցին տեղեկությունենր շրջանառվել, որ Էրդողանին ծառայող պետական ​​ինքնաթիռը մեկնել է անհայտ ուղղությամբ, ինչը ենթադրությունների տեղիք է տվել, որ նա կարող էր լքել երկիրը՝ վախենալով զանգվածային ցույցերից:

Տեղեկություններ կան նաեւ, որ թուրքական բանակի մի շարք բարձրաստիճան հրամանատարներ աջակցություն են հայտնել Էքրեմ Իմամօղլուին, ինչը կարող է վկայել երկրում խորը քաղաքական ճգնաժամի մասին։

Այս տեղեկությունները դեռ չեն հաստատվել պաշտոնական աղբյուրների կողմից։