Էրդողանի և Փաշինյանի գաղտնի պայմանավորվածությ...

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ այսօր Շուշիում ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի հանդիպման եւ կնքվելիք փաստաթղթերի մեսիջը շատ պարզ է․ այն ուղղված է բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ ունեն շահեր Ղարաբաղում եւ Հարավային Կովկասում։

Եթե բացենք Քալընի խոսքերի փակագծերը, ապա մեսիջն հասցեագրված է Ռուսաստանին, այսինքն՝ ադրբեջանա-թուրքական դաշինքը նախ եւ առաջ Ռուսաստանի դեմ է եւ Էրդողանի այցն էլ Բաքու, իսկ հետո նաեւ Շուշի իր սիմվոլիզմով դա կարող է նշանակել։ Բավական զարմանալի զուգադիպությամբ հենց այսօր ՀՀ վաչապետի ժպ Նիկոլ Փաշինյանը մի ողջ «պետական ապարատ» «շալակած» եւ հազարավոր ոստիկանների ու դիպուկահարների հսկողությամբ Սյունիք է գնացել, իբրեւ նախընտրական քարոզարշավի։

Շատ զարմանալիորեն Սյունիքում Փաշինյանը խոսել է ՀՅԴ կողմից Թուրքիայի դրոշն ապրիլի 24-ին այրելու հետ։ Թուրք-ադրբեջանական շահերի՝ Հայաստանում սպասարկուի առաքելությունն ստանձնած եւ այդ առաքելությունը սրբորեն կատարող Փաշինյանը հասկանալի է «դարդ» ունի․ թուրքական դրոշն են այրել։ Բայց, որ Սյունիքում եւ Գեղարքունիքում սահմանն ապահով չէ, ադրբեջանցի զինվորականներ կան, դա նրա համար նորմալ է։ Վերլուծաբանները նկատեցին, Էրդողանը նաեւ գնաց Շուշի, որ պատմականորեն հայկական Արցախի հողերը թրքացնի։ Դա ուղերձ էր նաեւ ուղղված Հայաստանին եւ Հայ ժողովրդին, հերթական ստորացման ակցիան։

Փաշինյանն էլ իր «այրուձիով» եւ «հարբած փղերով» Սյունիք է գնացել եւ «դարդոտած» խոսում է թուրքական դրոշի այրելու մասին, որպեսզի էլի ուղերձ հղի, որ եթե շարունակի մնալ իշխանության ղեկին, ապա Հայաստանի գլխին իր կողմից բերված խայտառակությունը շարունակելու է մինչեւ վերջ։ Ինչ որ իմաստով Էրդողանի ու Ալիեւի այցը Շուշի մի կողմից, եւ Փաշինյանի այցը Սյունիք, մյուս կողմից իրենց հակահայկական շեշտադրմամբ շատ նման են իրար, կարելի է ասել՝ սինխրոնացված են, համաձայնեցված։

Եվս մեկ սիմվոլ․ Էրդողանը Թուրքիայի միակ ղեկավարն էր, որ մտավ Շուշի` շնորհիվ Փաշինյանի։ Սյունիքը միակ մարզն էր, որ խայտառակ կերպով վռնդեց պարտության սիմվոլ կապիտուլյանտին /հիմա որ կարդա ոնց ասում է դասականը՝ «կռիշեն քցելու է»/, ու պատահական չէ, որ «զորքով» է գնացել Սյունիք։