Երբեք չեմ մերժում ԱԺ այցելած դպրոցականների, ո...
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Խորհրդարանի մաշող, ֆիզակապես ու բարոյապես քամող այս մթնոլորտում, երբ անդադար կռիվ ես տալիս Հայրենիքի, ազգային արժեքների, ազգային հաստատությունների պաշտպանության համար, լինում են լուսավոր պահեր։
Երբեք չեմ մերժում ԱԺ այցելած դպրոցականների, ուսանողների հետ հանդիպումները։
Նրանք լուսավոր են, էներգիա փոխանցող, հույս ներշնչող։
Այսօր բացառություն չէր։
Թաիրով գյուղի դպրոցականների հետ մեկ ու կես ժամանոց զրույցը չհասկացա էլ ինչպես ավարտվեց։
Իսկ երեխաների հարցադրումները, դիտարկումները անսահման էին՝ ՀՀ ապագայից, խաղաղության իրական երաշխիքների հաստատման շուրջ մտահոգություններից մինչեւ Հայ Առաքելական սուրբ Եկեղեցու պաշտպանություն ու հայ գյուղացու այսօր անել վիճակից դուրս գալու ուղիների փնտրտուք։
Շնորհակալ եմ նրանց, որ այս հանդիպումով ուժ տվեցին, որ վաղը կրկին գնամ Խորհրդարան պայքարելու Հայրենիքիս, ազգային արժեքներիս, արդարության համար…»