Երբ ոստիկանը իրեն պահում է ամենավերջին լկտիի...

Հայտնի տեսանյութում պատկերված ոստիկանն է՝ Դիլիջանի քրեականի պետ Բ.Տ.-ն, որ տեսախցիկի առջև անկաշկանդ ծեծում ու նվաստացնում էր անչափահաս երեխային։ Ու դրա ամբողջական պատասխանատուն նիկոլական հակահայ ու տմարդի ռեժիմն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, փաստաբան Ռուբեն մելիքյանը:

Նա նաեւ նշել է. «Վստահ եմ՝ երեխայի բարեկամների մեջ կգտնվեն մարդիկ, որ կմտածեն՝ «Ինչու՞ են սրանք հարցը քաղաքականացնում. չէ՞ որ սա սովորական իրավական հարց է»։ Ու այդ մարդիկ գուցե երբեք էլ չհասկանան, որ երբ ոստիկանը իրեն պահում է ամենավերջին լկտիի պես, ապա դրա հիմքում միայն ու միայն քաղաքականությունն է՝ այն է, որ քաղաքական բարձրագույն իշխանությունը, իր աթոռը պահելու համար, իր հլու-հնազանդ կամակատարներին պարգևատրում է անպատժելիությամբ։ Էդքան բան։

ՀԳ. Պարզվեց՝ դեպքն արդեն «բարեհաջող» կոծկվել է»։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 1-ին, տարածվել է տեսանյութ, որտեղ երեւում է թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետ Արսեն Գայթամազյանը ռեստորան-հյուրանոցային համալիրում ծեծի է ենթարկում 16-ամյա երիտասարդին։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։