«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն, արձագանքելով վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի գրառմանը, գրել է.
«Հին չինական մի ասացվածք կա՝
Երբ որևէ մեկը, անգամ չկայացած մի ՔՊ-ական, քո մասին զազրախոսում է՝ վրեժխնդիր մի՛ եղիր,
Նստիր գետի ափին և սպասիր,
Վաղ թե ուշ քո հակառակորդի քաղաքական լեշը կհայտնվի քո դիմաց՝ ջրի վրայով լողալիս
Հ.Գ. ծով համբերություն կա, չանհանգստանաս»։



