Երբ որ բարեգործություն եմ տեսնում արդեն ալերի...

Այսօր մեր ցանկացած բնակավայրում մենք տասնյակ միլիարդների, հարյուր միլիարդների ծրագրեր ենք արել բայց այսօր բազմաթիվ են չլուծված պրոբլեմները, որովհետև ՀՀ պետական բյուջեն չի կարողացել լուծել այդ խնդիրները։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այստեղ շատ կարևոր է քաղաքացիների կողմից ՀԴՄ կտրոն պահանջելու դերը։

Ես խոստովանում եմ, որ շատ երկար ժամանակ ինձ համար էլ դիսկոնֆորտ է եղել, և մտածել եմ,՝ լավ, ՀԴՄ ուզեմ–չուզեմ։ Այսինքն սա բոլորիս է վերաբերվում, բայց ես հիմա միշտ վերցնում եմ ՀԴՄ կտրոն։

Առանց գումարի հնարավոր չի չէ որևէ պրոբլեմ լուծել և այդ գումարը պետք է լինի բյուջետային։ Ընդ որում, մեր փորձը ցույց է տալիս, երբ որ գումարը բյուջետային չի, գումարը ծախսվում է և պրոբլեմը չի լուծվում։ Մենք այսօր ունենք բազմաթիվ կառուցված բարեգործական տրամաբանությամբ մանկապարտեզներ,բայց մինչև պետությունը տեր չի կանգնել այդ մանկապարտեզներին, դպրոցներին, զբոսայգիներին, մնացած բաներին, խնդիրը չի լուծվել։

Ցավոք սրտի, այդ, այսպես կոչված, բարեգործական նպատակներով կառուցված բաները մի ռեպորտաժի կյանք ունեն կամ չորս ռեպորտաժի կյանք։

Ես շատ բան ունեմ, նյարդ ունեմ կուտակված այն դեպքի համար, երբ մարդիկ, ասենք, 100,000 դրամի բարեգործություն են անում, 4 միլիոն դոլարի գովազդ են անում իրենց։ Այսինքն 100,000 դոլար ծախսում են մի հատ պուլպուլակ սարքելու վրա, հետո 4 միլիոն դոլար ծախսում են լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի վրա։ Ու հետո բարեգործի դոշի կեսը փակող մեդալները վրեքներից կախած ման են գալիս։

Ես, օրինակ, որտեղ տեսնում եմ բարեգործություն, ես կներեք, ալերգիա ունեմ, որովհետև ես վարչապետի պաշտոնում տեսել եմ, թե գործնականում դա ինչ է նշանակում։

Ես ձեզ օրինակ պատմեմ, մարդիկ նամակ են գրում, ասում են՝ մեր գյուղի մանկապարտեզը չի գործում։ Հետաքրքրվում ենք, պարզվում է, որ մանկապարտեզը կառուցվել է բարերարների ջանքերով։ Կառուցվել է, բացումը արվել է, ռեպորտաժները գնացել են, «վյու»–ները ապահովել են, «լայք»–երը ապահովել են, «քոմենթ»–ները ապահովել են, մեդալը կախվել է, անունները ոսկետառ, ադամանդակուռ քանդակվել է պատերին և այլն։ Պարզ է՝ երեկոյան ընթրիք, առավոտյան խաշ և բոլորը արդեն ցրվել են։ Եվ դրանից մի ամիս հետո մանկապարտեզը փակվել է։ Ինչո՞ւ. որովհետև հոսանքի ու ջրի պարտք ունի և պարզ չի՝ ով պիտի վճարի։ Աշխատողները աշխատել են բա ո՞վ է վճարելու իրենց աշխատավարձը։

Իհարկե, այդ մանկապարտեզը հիմա գործում է որովհետև կառավարությունը իր որոշումներով դա կարգավորել է։

Մենք այդ պահից արգելել ենք ցանկացած նախագիծ, որը կառավարության սահմանած ստանդարտի մեջ չի, որը, այդ թվում, համայնքային կամ պետական բյուջեի տրամաբանության մեջ է դրված և այդ տրամաբանության մեջ է աշխատում»,– հայտարարեց Փաշինյանը։