Հիմնանորոգումից հետո դեկտեմբերի 20-ի առավոտյան ժամը 7։00-ից երթևեկության համար կբացվի Քանաքեռավանն Արաբկիր վարչական շրջանի հետ կապող «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը (Տ-6-18,/Տ-6-44/ - Երևանի սահման տեղական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ 1+100 հատված)։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Հիշեցնենք, որ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։



