Այն աշխատողին, որի աշխատավարձը գործատուն չի ձևակերպում, ինքը ուղղակի քայքայում է այդ աշխատողի կյանքը, որովհետև այսօրվա իրականության մեջ այլևս մարդու սպառումը կախված է իր եկամուտի պատմությունից։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23–ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Այսինք ինքը չձևակերպելով և աշխատավարձը կանխիկ տալով, գործատուն աշխատողին զրկում է հիփոթեքից, զրկում է մեքենա գնելու հնարավորությունից, նորմալ ապրելու հնարավորությունից, և այս իմաստով մեր քաղաքացիները, որոնք ձևակերպված չեն, բայց աշխատում են, պիտի իմանան, որ իրենք խաբված են։ Այսօրվա չձևակերպված եկամուտը վաղը իրենց կյանքը սարքելու է շատ ավելի անորակ, քան իրենք կարող են ունենալ»,–ասաց նա։



