Երազում եմ մեքենա նստել և Բեյրութ գնալ, բարեկ...

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը ցանկություն է հայտնել Լիբանանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել։ Իսրայելի անկախության օրվա առթիվ դիվանագետների համար կազմակերպված ընդունելության ժամանակ ելույթ ունենալով՝ նա նշել է, որ երազում է ազատորեն ավտոմեքենայով մեկնել Բեյրութ և բարեկամանալ լիբանանցիների հետ։

«Վերջերս իսրայելցի դպրոցականներին ասացի, որ երազում եմ մեքենա նստել և ուղիղ Բեյրութ գնալ, այցելել այդ գեղեցիկ քաղաքը և բարեկամանալ Լիբանանի լավ մարդկանց հետ՝ նրանց հետ, ովքեր մեզ հետ աղոթում են ավելի լավ ապագայի համար»,- հավելել է նա։

Այս համատեքստում նախագահը հաջողություն է մաղթել իսրայելական և լիբանանյան բանակցային թիմերին, որոնք ապրիլի 23-ին Վաշինգտոնում պետք է անցկացնեն բանակցությունների նոր փուլ։