Երանի թե լիներ «հեղաշրջման պլան»․ Վահագն Չախա...

Երանի թե լիներ «հեղաշրջման պլան»։ Այս մասին այսօր քննչական կոմիտեի դիմաց հայտարարեց «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը։

«Ինչի մեջ հիմա փորձում են մեղադրել ինձ, երանի թե լիներ։ Ցավոք չկա տենց բան։ Բայց ես ցավում եմ, որ չկա։

Սահմանադրական կարգը տապալողը արդեն տապալել այնտեղ նստած ա։ Դա Նիկոլ Փաշինյանն ա։ Տապալել ա 2018 թվականին, բռնազավթել ա իշխանությունը, դատարանները, դատական համակարգը, ուժային համակարգը։ Քննիչը նստած 5 րոպեն մեկ սմս ա ստանում։ Չի կողմնորոշվում։ Ինձ հա՛մ վկայի կարգավիճակով ա թուղթ տալիս, հա՛մ մեղադրյալի կարգավիճակով։ Ինքը չգիտի ինձ բերել ա ստեղ որպես վկա, թե մեղադրյալ»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։