Եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջ...

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որ առաջարկի ԼՂ խնդրի լուծում: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ կառավարությունն ամեն ինչ արել է, որ ԼՂ-ն չհայաթափվի այն առումով, որ անընդհատ առաջ էր մղվում գաղափարը, թե թող մարդիկ դուրս գան: Մենք ամեն ինչ անում էինք, որ էդպես չլինի»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի այն հայտարարությանը, թե նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները մեծամասամբ Հայաստանի պատճառով չեն կատարվել՝ Փաշինյանն արձագանքել է. «Այսինքն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանը պետք է ԼՂ հայության վրա հարձակվի, իսկ այդ ընթացքում ռուս խաղաղապահները պետք է թաքստոցներում մնա՞ն»: