Եռակողմ հանդիպումից հետո տեղի կունենա Միրզոյա...

Մոսկվայում ընթացող եռակողմ Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպումից հետո տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկկողմ հանդիպումը։

«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո տեղի կունենա Միրզոյանի և Բայրամովի երկկողմ հանդիպումը»,- նշել է Լավրովն իր բացման խոսքում՝ հույս հայտնելով, որ հանդիպումը կանցնի կառուցողական մթնոլորտում, իսկ կողմերի ուղիղ երկխոսությունը հնարավորություն կտա հասնել հավելյալ արդյունքների։

«Կարծում ենք, որ մեր ղեկավարների պայմանավորվածություններին այլընտանք չկա։ Ռուսաստանն ուղիղ հետաքրքրություններ ունի տարածաշրջանում, և հուսով ենք, որ Հարավային Կովկասում կայունություն ու խաղաղություն կլինի»,- շեշտել է Լավրովը։