Էփշտեյնի բացահայտված նամակներում՝ սադրիչ մեկն...

Մարդկանց առևտրի մեջ մեղադրվող Ջեֆրի Էփշտեյնի գործին առնչվող հրապարակված փաստաթղթերում հայտնաբերվել է ֆինանսիստի նամակագրությունը, որտեղ նա կիսվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասին իր անձնական մտքերով։ Էփշտեյնը, հիմնվելով ֆրանսիացի առաջնորդի անհատականության սեփական գնահատականի վրա, ենթադրել է, թե Մակրոնին կարող են հաճելի լինել ապտակները։

2019 թվականի մայիսի 26-ով թվագրված և անանուն թղթակցին հասցեագրված էլեկտրոնային նամակում Էփշտեյնը գրում է. «Ինձ ասացին, որ ազգայնականները կունենան ավելի շատ տարածք, բայց ոչ շատ ավելի ազդեցությո՞ւն»։ Հաջորդ հաղորդագրության մեջ նա հավելում է. «Իմ գերմանական աղբյուրներն ասում են, որ դա Մակրոնի համար ապտակի նման է եղել, բայց, ճանաչելով նրան, հավանաբար դա նույնիսկ նրան հաճելի է եղել»։

Հունվարի 15-ին Էմանուել Մակրոնի հայտնվելը հանրության առջև՝ ֆրանսիացի զինծառայողների ներկայությամբ, հարցեր է առաջացրել նրա կարմրած և բորբոքված աջ աչքի պատճառով։ Մեկ օր անց նախագահը հայտարարել է, որ աչքի հետ կապված խնդիրների պատճառով որոշ ժամանակ ստիպված է լինելու արևային ակնոց կրել։ Daily Mail-ը, հղում անելով լոնդոնցի վիրաբույժ-ակնաբույժ Մֆազո Հոուվի կարծիքին, գրել է, որ Մակրոնի աչքի շրջանում առաջացած հեմատոման (արյունազեղումը) կարող էր լինել դեմքին հասցված հարվածի հետևանք կամ առաջանալ ինքնաբուխ կերպով։