ԵՊՀ ռեկտորը Գեղամ Մանուկյանի որդուն արգելել է...

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գեղամ Մանուկյանի գրառումից պարզվեց, որ Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը զավթած ՔՊ-ական Հովհաննես Հովհաննիսյանն արգելել է քաղբանտարկյալ Տարոն Մանուկյանին հանձնել 3-րդ կուրսի ավարտական քննությունները։ Եվ այդ ողորմելին համարվում է գիտնակա՞ն։

Հիշեցնեմ բոլորին, ազատազրկվածներն ուսման իրավունք ունեն։

«Նախկին» իշխանությունների ժամանակ ինձ առնվազն հայտնի են երկու նման դեպքեր՝ ցմահ դատապարտվածներ Արսեն Արծրունի և Մհեր Ենոքյան։ Ահա և ձեզ ժողովրդավարություն և մարդու իրավունքներ։ Եվ ի՞նչ են մտածում այս մասին Հայաստանի իրավապաշտպան կոչեցյալները»։