Ես որպես կամավոր էի Շուշիում, և եթե իմ պես շատերը այնտեղ լինեին, Շուշին չէինք կորցնի: Այս մասին լրագրողնեի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
«5-րդ շարասյան վերաբերյալ բազմաթիվ գործեր են քննվում, գործերի մի մասի ընթացքն արդեն իսկ լուծվել է, մի մասը հանրայնացվել է, մի մասը, նախաքննական շահից ելնելով, դեռևս չի հանրայնացվել, բայց կգա ժամանակը, երբ մեր հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանը, հստակ կիմանա՝ ովքեր են 5-րդ շարասյան ներկայացուցիչները, ում պատճառով ու ինչի պատճառով պարտվեցինք ու պարտության հանգամանքները ոնց սկսվեցին և ոնց ավարտվեցին, ես դա ձեզ խոստանում եմ», - ասաց նա: