Ենոքավանում անասնագոմ է արվել, ներսում սատկել...

Փետրվարի 2-ին, ժամը 07:20-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:13-ին, մարվել՝ 09:12-ին: Այրվել է անասնագոմը (210 քմ):

Պարզվել  է, որ հրդեհը բռնկվել է Վարդան Բաբայանին պատկանող անասնագոմում, և այրվել է ամբողջ գոմը, ներսում սատկել է 9 խոշոր եղջերավոր անասուն, 2 բրիկետ պատրաստող էլեկտրական հաստոց և 8 էլեկտրական շարժիչ: