Էն ժամանակ ասեիք՝ «վեր կաց, հողերը տուր», բա...

Հիմա մեզ ասում են՝ այ էն ժամանակ խի՞ չեք հանդիպել բանակցած մարդկանց հետ, խորհրդակցել. Հանդիպել ենք եւ առաջին տպավորությունը եղել է այն, որ էս մարդկանց թվում է, որ մենք միամիտ ենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին Ազգային ժողովում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կամ կներեք, ինչու պետք է բանակցային արդյունքների մասին հանդիպումներով իմանայինք: Բա սա պետություն չի՞, բա ո՞ւր է բանակցությունների ընթացքն անձանագրված ԱԳՆ-ում: Ցաքուցրիվ, սառնարանի ոտքի տակից մի 2 թուղթ ենք գտել, իրար կպցրել: Մենք տառաճանաչ չե՞նք, չենք կարողանո՞ւմ կարդալ:

Կամ նույն Սերժ Սարգսյանը, նույն Վարդան Օսկանյանը բան ունեին ասելու…

Էդ ոնց է՝ Սերժ Սարգսյանն ինձ մոտ մարդ էր ուղարկում ու ասում՝ «տանս հարցը լուծի», չէր կարո՞ւմ  խաբար ուղարկեր, որ Ղարաբաղի հարցում սենց բաներ կան: ԼՂ նախագահ Բակո Սահակյանը գալիս էր ինձ հետ էր սուրճ խմում, գնում էր  իր հետ էր խմում. ինձ ասում էր՝ գնում է այնտեղ, այնտեղ ասում էր… թող խաբար ուղարկեր:

Օսկանյանը իբր էն ժամանակ բան պետք է ասել, թող հիմա ասի: Էն ժամանակ ասեիք, հրապարակային ասեիք, երկուսդ էլ ասեիք՝ «վեր կաց եւ հողերը  հանձնի», խի՞ չէիք ասում, բա ինչո՞ւ էիք ասում՝ «եկել է հողերը տա, եկել է հողերը տա»: Բա ասեիք՝ «հազիվ եկել ես, հազիվ լեգիտիմ ես, տուր հողերը, տուր հողերը, դժվա՞ր էր այդ ամենը անել», - հայտարարեց վարչապետը:

Նա նշեց, թե դեռ 1996 թվականին միջազգային հանրությունն ասել է՝ ԼՂ հարցը պետք է լուծվի Ադբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

«Այն ժամանակ «Ֆեյսբուք» չի եղել, որ «share» անեիք ու տարածեիք. սա է ճշմարտությունը», - ասաց վարչապետը: