
Նորմալ չէ, որ մենք այդ պայմանավորվածության մասին իմանում ենք ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանն՝ անդրադառնալով Տիգրան Ավինյանի հայտարարությանը, որ բացի այն հայտարարություններից, որոնք արվել են, կա եւս մեկ պայմանավորվածություն՝ վերաբերող ճանապարհահատվածին Դավիթ Բեկ-Գորիս հատվածում»։
«Էն ակնկալիքը, որը ես էլ չունեմ, շատ մարդիկ էլ չունեն։ Օրինակ՝ նորմալ չէ, որ մենք այդ պայմանավորվածության մասին իմանում ենք Հրանտ Բագրատյանից, նմանատիպ լիքը երեւույթներ կան, որ մենք չիմացանք պաշտոնական աղբյուրներից։ Ակնկալիքս այն է, որ Կառավարությունն ուղղի իր գործելաոճը կամ պաշտոնապես բոլոր տվյալները մենք իմանանք, կամ հստակ հասկանա՝ ընտրություններ անելով հեռանալո՞ւ է, թե՞ ոչ։ Դա պետք է հստակ լինի ժողովրդի համար, ոորովհետեւ եթե դու մնում ես, բարի եղիր ժողովրդին տեղեկացրու այդ մասին, ոչ թե Հրանտ Բագրատյանը»,- ասաց նա։