Եմենում ամերիկյան հարվածների հետևանքով զոհերի...

Եմենի հյուսիսային և կենտրոնական հատվածների վրա ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի, վիրավորվել է առնվազն 98 մարդ: Այս մասին հայտնել է հութիների կառավարությունում առողջապահության նախարարության ներկայացուցիչ Անիս ալ Ասբահին։

«Մարտի 15-ին ամերիկյան թշնամու կողմից խաղաղ բնակիչների վրա իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 53, վիրավորվել՝ 98 մարդ»,- գրել է նա X-ի միկրոբլոգում:

Հութիները պնդում են, որ բոլոր զոհերը եղել են խաղաղ բնակիչներ: Ալ Ասբահին հավելել է, որ ամերիկյան հարվածների զոհ է դարձել հինգ երեխա, վիրավորների թվում կա ինը երեխա։