
Եմենի հուսիթները հայտարարել են, որ Կարմիր ծովում հարձակվել են Magic Seas նավի վրա, հաղորդում է Mehr-ը։
Նրանք հավելել են, որ նավը խորտակվում է։
Նշվում է, որ «Եմենի զինված ուժերը հարձակվել են Magic Seas նավի վրա, որը պատկանում է օկուպացված Պաղեստինի նավահանգիստներ մուտք գործելու արգելքը խախտած մի ընկերության»։