Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 9-10-ին կայցելի Ե...

Alpha News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ամենայն հավանականությամբ առաջիկա հանգստյան օրերին կայցելի Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ նոր ասելիքով: Այցը նախատեսված է սեպտեմբերի 9-ից 10-ը ընկած ժամանակահատվածում:

Կա տեղեկություն նաև, որ Մակրոնը Երևանից հետո պիտի այցելություն կատարի նաև Բաքու:

Հիշեցնենք՝ Էմանուել Մակրոնը Հայաստան է եկել միայն մեկ անգամ՝ 2018 թվականի հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում, որը համախմբել էր ավելի քան 2 տասնյակ երկրների ու կառավարությունների առաջնորդներին, սակայն այս այցը Հայաստան-Ֆրանսիա դիվանագիտական հարաբերությունների վրա որևէ ազդեցություն և էական նշանակություն չի ունեցել:

Ամբողջական նյութը սկզբնաղբյուր կայքում