
Եվրամիությունը պետք է համաձայնեցնի «շատ մանրամասներ»՝ նախքան կկարողանա հաստատել Ուկրաինային 40 մլրդ եվրո արժողությամբ օգնության նոր տրանշ հատկացնելու առաջարկը։ Այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը միության ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը ժամանելով։ «Կա ընդհանուր քաղաքական աջակցություն [այս որոշմանը], բայց դեռ շատ մանրամասներ կան, որոնք պետք է համաձայնեցվեն: Պաշտպանության նախարարները դեռ պետք է խոսեն այս թեմայով, եւ մենք մտադիր ենք լսել նրանց»,- նշել է նա։ Կալասը միեւնույն ժամանակ հիշեցրել է, որ մարտի 6-ին ԵՄ գագաթաժողովում, որը եւս չի հաստատել այդ պլանը, ընդունվել է որոշում «այն որքան հնարավոր է շուտ ընդունելու» մասին, եւ խոստացել է լուծել մնացած խնդիրները որքան հնարավոր է ավելի կարճ ժամկետում։